«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Քաղաքակիրթ, արժանապատիվ և կայուն հարաբերություններ հաստատելու գրավական

Քաղաքակիրթ, արժանապատիվ և կայուն հարաբերություններ հաստատելու գրավական
24.04.2025 | 18:45

Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է, ինչպես չարաչար հրամցվում է, այլ քաղաքակիրթ, արժանապատիվ և կայուն հարաբերություններ հաստատելու գրավական։

Միայն իրավիճակային շահերով և իմիտացիայով գայթակղվելն է ակամա հանգեցնում պարզ ու հանրահայտ իրողությունների աղավաղմանը։

Իսկ սա առավել վտանգավոր է, քանզի սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում, լինում է կիսատ թողած գործն ավարտին հասցնելու իդեալական հնարավորություն` արդեն նաև առանց զենքի:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ